Բլեֆարոպլաստիկա
Բլեֆարոպլաստիկա (կոպերի պլաստիկ վիրահատություն), առաջացել է դեռևս առաջին դարում, երբ Ավլոս Կոռնելիոս Կելսոսը (հռոմեացի բժիշկ, փիլիսոփա) իր «Բժշկություն (De Medicina)» գրքում նկարագրել է կոպերի լարվածությունը թուլացնելու նպատակով կտրվածք կատարելու տեխնիկան։
Իսկ 1818 թվականին առաջ է քաշվել բլեֆարոպլաստիկա տերմինը, երբ այդ տեխնիկան օգտագործվում էր քաղցկեղով ախտահարված կոպերի ձևախախտումներն ուղղելու համար։
Այսօր բլեֆարոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որի ժամանակ հեռացվում են ճարպի ավելցուկները, վերին և ստորին կոպերի ավելորդ մաշկը և մկանային հյուսվածքները։
Ինչպե՞ս է իրականացվում բլեֆարոպլաստիկան
Բլեֆարոպլաստիկայի ժամանակ կտրվածքներն արվում են կոպերի բնական ծալքերի մեջ կամ կոպից ներս։ Վիրաբույժը հեռացնում է ճարպակույտն ու ավելորդ մաշկը և կտրվածքը փակում շատ բարակ կարով։
Բլեֆարոպլաստիկայի տեսակները
Տարբերակում են վերին և ստորին բլեֆարոպլաստիկա։
Վերին բլեֆարոպլաստիկա՝
Վիրաբույժը կատարում է կտրվածքներ վերին կոպի բնական ծալքի մակարդակով և ստորին կոպի թարթիչներից փոքր ինչ նահանջելով ստորին կոպի պարագայում։ Կտրվածքները կատարվում են տրադիցիոն նշտարով, կան լազերով։ Վիրաբույժը հեռացնում է ավելորդ մաշկը և ճարպը ցանկալի արդյունքի հասնելու նպատակով։
Ստորին բլեֆարոպլաստիկա՝
Կտրվածքը կատարվում է թարթիչների եզրագծով կամ կոպի ներսային մակերեսից։ Այս երկրորդ տեսակի կտրվածքը անվանվում է տրանսկոնյունկտիվալ։ Սա ավելի ժամանակակից մեթոդ է և չի թողնում ոչ մի տեսանելի սպի։ թարթիչների տակից։ Այս գործողությունը կիրառվում է, եթե ավելցուկային մաշկը բացակայում է կամ աննշան է։
Ու՞մ համար է բլեֆարոպլաստիկան
Եթե ունեք ներքոհիշյալ վիճակներից որևէ մեկը կամ մի քանիսը, ապա հանդիսանում եք այս միջամտության հավակնորդ՝
- աչքերի տակ առկա պարկեր և մուգ շրջանակներ
- մաշկի ավելցուկ, որը ծածկում է վերին կոպի բնական ծալքը
- ստորին կոպերի ավելորդ մաշկ և մանր կնճիռներ
- վերին կոպից կախված մաշկ, որը խանգարում է տեսողությանը
- վերին կոպերի փքունություն, որն աչքերին հոգնածության տեսք է հաղորդում
Բլեֆարոպլաստիկայի ռիսկերը
- ժամանակավոր այտուցներ
- աչքերի շուրջ փոքրիկ սպիտակ բշտիկներ
- ժամանակավոր աղոտ տեսողություն
- կրկնակի պատկերում
- աչքերի ժամանակավոր անհամաչափություն
Հետվիրահատական շրջան
Վերականգնման ժամկետը տատանվում է մեկից չորս շաբաթ: Այս ընթացքում դուք կարող եք զգալ որոշակի այտուց և կապտուկ, բայց շատ քիչ անհանգստություն: Ուռուցքը նվազագույնի հասցնելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել սառը կոմպրեսներ և գլուխը բարձր պահել: Սովորաբար կարերը հանվում են մեկ շաբաթվա ընթացքում, իսկ դրանից հետո կարելի է դիմահարդարվել: