Կրծքագեղձերի պլաստիկա
Կրծքագեղձերի պլաստիկան (մամոպլաստիկա) կանանց մոտ կրծքի ձևի և ծավալի շտկման տարածված ու անվտանգ եղանակ է, որը նաև հնարավորություն է տալիս ազատվել վնասվածքների կամ վիրահատական միջամտությունների հետևանքով առաջացած թերություններից։ Բացի այս, հղիությունից և կերակրելուց հետո, հաճախ կանանց մոտ նկատվում է կրծքերի թուլացում, որի դեպքում նախքին տեսքի վերականգնման համար առաջանում է կրծքի մաշկի ձգման անհրաժեշտություն:
Կրծքագեղձերի պլաստիկ վիրահատության տեսակները
Կրծքագեղձերի մեծացում (աուգմենտացիոն մամոպլաստիկա)
Կրծքագեղձերի մեծացումը կատարվում է երկու մեթոդով՝
- Կրծքագեղձերի մեծացում իմպլանտների կիրառմամբ։ Իմպլանտները դրվում են մկանի տակ, ինչը կանխարգելում է կապսուլայի առաջացումը և, եթե իմպլանտը մեծ է, ավելի բնական է ստացվում ու եզրերի շոշափման խնդիր չի լինում:Իմպլանտների տեղադրումը կատարվում է տարբեր կերպ՝ կախված կտրվածքի և տեղադրման դիրքից:
- Կրծքագեղձերի վիրահատություններ` որպես տրանսպլանտատ օգտագործելով սեփական ճարպը։ Մեծացում սեփական հյուսվածքների հաշվին: Ճարպը ներարկվում է ոչ թե գեղձի մեջ, այլ մկանի վրա, գեղձի տակ, մկանի մեջ կամ ենթամշկային հյուսվածքի մեջ:
Կրծքագեղձերի փոքրացում (ռեդուկցիոն մամոպլաստիկա)
Կրծքագեղձերի փոքրացման ժամանակ հեռացվում են ճարպային և գեղձային հյուսվածքների հավելյալ մասեր: Արդյունավետ եղանակ է մեծ կրծքի հետևանքով առաջացած խնդիրներից և անհամաչափ ձևից ազատվելու համար, որոնք կարող են բերել ողնաշարի ցավերի առաջացման և մաշկի գրգռվածության:
Կրծքագեղձերի ձգում (մաստոպեքսիա)
Կրծքի մաշկի ձգումը իրականացվում է կրծքերի համաչափության, առաձգականության և գեղեցիկ տեսքի վերականգնման նպատակով: Այս վիրահատության ընթացքում հեռացվում են հավելյալ հյուսվածքները, իսկ մնացածը՝ բարձրացվում:
Ի դեպ, պլաստիկ վիրահատության բոլոր այս տեսակներն իրականացվում են միայն ընդհանուր անգայացմամբ:
Ի՞նչ խնդիրներ է լուծում մամոպլաստիկան.
- ոչ բավարար կամ չափազանց մեծ չափեր,
- կրծքով կերակրման հետևանքով ծավալի կամ ձևի կորուստ,
- նկատելի անհամաչափություն,
- կտրուկ նիհարելուց հետո ծավալի կորուստ,
- տարիքով պայմանավորված կրծքի ձևի կորուստ, իջեցում, առաձգականության նվազում,
- հետվիրահատական կամ հետվնասվածքային փոփոխություններ,
- ախտաբանությունների ժամանակ կրծքագեղձերի հեռացում
Հակացուցումներ
- քրոնիկ հիվանդություններ
- սիրտ-անոթային, շնչական համակարգի ծանր հիվանդություններ
- ուռուցքային հիվանդություն և այլն
Հետվիրահատական շրջան
Կրծքագեղձերի պլաստիկայի դեպքում հետվիրահատական ընթացքը, ի տարբերություն այլ վիրահատությունների տեսակի, մի փոքր ավելի երկար է, ցավոտ և անհարմարություններ պատճառող: Այս դեպքում հիմնականում դրվում են ներծծվող կարեր, իսկ վիրակապերը պետք է մնան միայն մի քանի օր: Ցավերը կվերանան մոտ 1 շաբաթվա, իսկ այտուցները՝ 1 ամսվա ընթացքում:
Վերականգման փուլում դեռ 1 ամիս պետք է կրել հատուկ ներքնազգեստ, սահմանափակել ձեռքերի շարժունակությունը` 2-3 շաբաթով, պառկել միայն մեջքի վրա՝ 7-10 օր: Իսկ սպորտով զբաղվելու կամ այլ ֆիզիկական ակտիվության մասին պետք է մոռանալ առաջիկա 2-3 ամիսների ընթացում: